19.09.2019 12:31

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈՒԵՖԱ-ն հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:

Նրանք 4-ն են. «Զալցբուրգ»-ի հարձակվող Էրլինգ Հոլանդն, որ հեթ-տրիկ էր ձևակերպել «Գենկ»-ի դարպասը, «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որ փայլուն հանդիպումից զատ՝ հետ էր մղել Մարկո Ռոյսի 11-մետրանոց հարվածը,  ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան, որ դուբլի հեղինակ էր դարձել Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում և Զագրեբի «Դինամո»-ի ֆուտբոլիստ Միսլան Օրշիչը. վերջինս նույնպես հեթ-տրիկ էր ձևակերպել «Ատալանտա»-ի դարպասը: