19.09.2019 13:00

Որքա՞ն են Ռոնալդուի ֆինանսական միջոցները

Որքա՞ն են Ռոնալդուի ֆինանսական միջոցները

«Յուվենթուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր կարողության չափերի մասին:

«Արդյո՞ք իմ կարողությունը գնահատվում է մոտ կես միլիարդ դոլարով: Կարծում եմ, որ այդպես է, հուսանք: Կարող եմ վստահ ասել, որ իմ հաշիվներին մեծ գումարներ կան:

Մեքենաների մասին. հավանաբար 17 մեքենա ունեմ: Սիրում եմ երթևեկել «Rolls-Royce»-ով: Բացի դրանից,  իմ ավտոտնակում կան նաև «Bugatti», «Ferrari», «McLaren»»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Sun-ը: