Ֆրանսիայում կդադարեցվի լիգայի Գավաթի խաղարկությունը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Չելսին» 0-1 հաշվով պարտվեց «Վալենսիային»:
Ֆրենկ Լեմպարդը լոնդոնյան ակումբի պատմության մեջ դարձավ առաջին մարզիչը, ով պարտվել է Չեմպիոնների լիգայի իր դեբյուտային խաղում: Նախորդ 10 մարզիչները հաղթել էին լիգայի դեբյուտում, իսկ Ջանլուկա Վիալին 1999-ին ոչ ոքի էր խաղացել «Միլանի» հետ:
41-ամյա մասնագետը «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր այս տարվա հուլիսին։ Մինչ այդ նա մարզել էր «Դերբին»։