19.09.2019 12:06

Սաուդյան Արաբիա. Ինչի՞ համար են ստեղծվել դրոնները

Սաուդյան Արաբիա. Ինչի՞ համար են ստեղծվել դրոնները

Այն հարցը, թե որտեղից են օդ բարձրացրել այն դրոններն ու հրթիռները, որոնք խոցեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, արդեն տարաձայնություններ է հարուցել ԱՄՆ-ի և Իրանի միջև:

Սեպտեմբերի 17-ին ամերիկյան ԶԼՄ-ների բարձրաստիճան աղբյուրները հայտարարեցին, որ դրոններն ու թևավոր հրթիռներն արձակվել են Իրանի հարավից՝ Պարսից ծոցի հյուսիսային ափի մերձակայքից:

Ռազմական անօդաչու սարքերի տեխնոլոգիան լայն տարածում է ստացել: Դրանց կիրառումը՝ թիրախները խոցելու նպատակով, օգնել է բացահայտելու ռազմական գործողությունների նոր տեսակ՝ ջնջելով պատերազմի և խաղաղության միջև եղած սահմանը:

Ռազմական կամ ոչ ռազմական դրոնները, թվում էր, հատուկ ստեղծվել են ահաբեկության դեմ մարտնչելու նպատակով: Սակայն նրանք կարծես թե նաև հատուկ ստեղծվել են Մերձավոր Արևելքում տեխնոլոգիապես զարգացած խաղացողների և ոչ այնքան զարգացածների միջև անհավասար պայքարի համար:

Փոխանցում է BBC-ն: