19.09.2019 12:55

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետը. ՀԺ

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետը. ՀԺ

«Հայկական Ժամանակ»-ը փոխանցում է, որ քիչ առաջ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար:

Տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է: Նույն այդ տեղեկություններով՝ նա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի սանիկն է: