19.09.2019 13:31

Թրամփի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականը՝ թվով չորրորդը

Թրամփի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականը՝ թվով չորրորդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական կդառնա Ռոբերտ Օ’Բրայենը:

Թրամփի նախագահության սկզբից ի վեր այդ պաշտոնում Օ’Բրայենը արդեն չորրորդն է: Այդ պաշտոնում նա փոխարինելու է Ջոն Բոլթոնին, որին Թրամփը ազատեց աշխատանքից անցյալ շաբաթ: Իր այդ որոշումը Թրամփը բացատրեց նրանով, որ Բոլթոնը սխալներ է գործել և լեզու չի գտել աշխատակազմի մյուս անդամների հետ:

Ամերիկյան The Washington Post թերթը, որն ավելի վաղ Օ’Բրայենին անվանել է ազատված պաշտոնի հիմնական հավակնորդը, գրել է, որ նա ունի դիվանագիտական, ռազմական և գործարար փորձառություն, ինչպես նաև լավ հարաբերություններ է պահպանում պետքարտուղարության և Պենտագոնի գործընկերների հետ, ուստի և համարվում է «ամենաաանշառ ընտրությունը»: Բացի այդ, թերթի տվյալներով՝ Օ’Բրայենի թեկնածությունը պաշտպանել է նաև պետքարտուղար Մայքլ Փոմփեոն:

Փոխանցում է BBC-ն: