19.09.2019 14:03

Բինիամին Նեթանյահուի իշխանությունը հարցականի տակ է

Բինիամին Նեթանյահուի իշխանությունը հարցականի տակ է

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում, քվեաթերթիկների ավելի քան 90 %-ի հաշվարկից հետո, նախնական տվյալներով՝ իշխող «Լիքուդ» կուսակցությունն ստանում է 120 մանդատից 31-ը, իսկ ձախ-կենտրոնամետ «Կախոլ-Լավան» դաշինքը՝ 32-ը:

Այդպիսով՝ իշխանության ղեկին Բինիամին Նեթանյահուի՝ տևողությամբ ռեկորդային ներկայությունը հարցականի տակ է:

Ինչպես France-Presse-ին հայտնել է վարչապետի մերձավոր շրջապատից մեկը, Նեթանյահուն որոշել է հետաձգել հաջորդ շաբաթ նախատեսված այցը Նյու Յորք, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու՝ «Իսրայելում քաղաքական իրադարձությունների համատեքստում»: Ամերիկայում նա մտադիր էր հանդիպել իր «ընկերոջ»՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու պաշտպանության վերաբերյալ պայմանագիրը երկու դաշնակիցների միջև: Այժմ նա կմնա տանը՝ ավելի կենսական քաղաքական հարցեր լուծելու համար:

Փոխանցում է BBC-ն: