19.09.2019 14:32

Թրամփը ինքնագիր է թողել Մեքսիկայի հետ սահմանային պատի վրա

Թրամփը ինքնագիր է թողել Մեքսիկայի հետ սահմանային պատի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի տեսչական այց է կատարել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինհրապարակ: Նա այցելել է սահմանամերձ Սան-Դիեգո քաղաք և ինքնագիր է թողել ամերիկա-մեքսիկական սահմանին կառուցվող պատի վրա:

Պետության ղեկավարը և իրավապահ մարմինների ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին հենց շինհրապարակում, որտեղ կատարվում են ինը մետրանոց պատի կառուցման աշխատանքները:

Մամուլի ասուլիսից հետո շինարարներից մեկի խնդրանքով Թրամփը հատուկ մարկերով իր ինքնագիրն է թողել պատի վրա: Նախագահին ուղեկցող պաշտոնյաները հետևել են նրա օրինակին:

Նախագահ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ կառուցվող պատը «հրաշալի որակի է»: «Այն թանկ է նստում, բայց դա անհրաժեշտ է»,- ընդգծել է Թրամփը:

Նա հավելել է, որ ԱՄՆ կառավարության խնդրանքով՝ 20 արհեստավարժ լեռնագնացներ փորձել են բարձրանալ պատի մակետի վրա, սակայն չեն կարողացել:

Փոխանցում է tass.ru-ն: