19.09.2019 14:47

Փորձագետ. Մուգաբեն ապահովել է Զիմբաբվեի ազատությունը, սակայն ինչ-որ պահի արգելակել է աճը

Փորձագետ. Մուգաբեն ապահովել է Զիմբաբվեի ազատությունը, սակայն ինչ-որ պահի արգելակել է աճը

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն կենդանության օրոք մեծ ավանդ է բերել իր երկրի ազատության համար պայքարում, և միևնույն ժամանակ, ինչ-որ մի փուլում բացասաբար է ազդել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Այսպիսի տեսակետ է հայտնել ТАСС-ի թղթակցին Աֆրիկայի հարցով ՉԺՀ կառավարության առաջին հատուկ ներկայացուցիչ, «Տայհե» վերլուծական կենտրոնի փորձագետ Լյու Հույցզինը:

«Ես 1995-1998 թթ. եղել եմ ՉԺՀ դեսպանը Զիմբաբվեում, հետագայում գլխավորել եմ դիվանագիտական առաքելությունը Հարավային Աֆրիկայում: Ես հարգում եմ հանգուցյալ Մուգաբեին՝ որպես առաջնորդի, ազատության մարտիկի, որը մեծ ավանդ է ունեցել իր երկրի անկախության համար պայքարում: Սակայն Մուգաբեն իշխանության ղեկին շատ երկար մնաց, մինչև խոր ծերություն, ինչը, կարծում եմ, բացասաբար ազդեց Զիմբաբվեի տնտեսական և սոցիալ-քաղաքական զարգացման վրա: Կարելի է ասել, որ դա մարտիկ էր, որը նաև թերություններ ուներ»,- ասել է փորձագետը:

Լյու Հույցզինը հիշեցրել է, որ Զիմբաբվեի նախկին ղեկավարը մեծ համբավ էր վայելում, քանի որ քննադատում էր արևմտյան պետությունների քաղաքականությունը Աֆրիկայում: «Մյուս կողմից՝ դա հանգեցրեց նրան, որ Զիմբաբվեի նակատմամբ արևմտյան պատժամիջոցներ սահմանվեցին»:

 Զիմբաբվեի նախկին առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն վախճանվեց սեպտեմբերի 6-ին, 95 տարեկան հասակում: Նա երկիրը ղեկավարեց 37 տարի՝ 1980 թ. անկախություն հռչակելուց հետո: 2017 թ. նրան տապալեցին պետության ղեկավարի պաշտոնից:

Փոխանցում է tass.ru-ն: