19.09.2019 15:07

Պաշտոնանկ արված Բոլթոնը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը

Պաշտոնանկ արված Բոլթոնը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մասնավոր ընթարիքի ժամանակ քննադատել է իր նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, գրել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Նա մի քանի անգամ քննադատեց Թրամփին, բայց առանց նրա անունը տալու»,- ասել է մասնավոր ընթրիքին ներկա եղած մեկը:

Աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Բոլթոնը հայտարարել է, թե ԿԺԴՀ-ի և Իրանի հետ ցանկացած բանակցություն «դատապարտված է ձախողման»:

Բացի այդ՝ Բոլթոնը կարծում է, որ այս տարի, ավելի վաղ, իրանցիների կողմից ամերիկյան անօդաչու սարքերի վրա գրոհից հետո ԱՄՆ-ի արձագանքի բացակայությունը «հող է նախապատրաստել իրանական ագրեսիայի համար»:

Բոլթոնը նաև հայտարարել է, թե «Թալիբան» շարժման անդամներին Քեմփ-Դևիդում նախագահակն նստավայր հրավիրելը «հրեշավոր ահազանգ» էր և անհարգալի վերաբերմունք սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին:

Փոխանցում է Interfax-ը: