19.09.2019 16:16

Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի փոխի Սնոուդենին ապաստանի տրամադրումը մերժելու որոշումը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն  չի փոխի Սնոուդենին ապաստանի տրամադրումը մերժելու որոշումը

Ֆրանսիան դեռ 2013 թ. մերժել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին քաղաքական ապաստանի տրամադրումը, և ներկայիս իրադրությունը հիմքեր չի տալիս փոխելու այդ որոշումը:

BFM հեռուստատեսության եթերում այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

«Ըստ երևույթին՝ պարոն Սնոուդենը գոհ է: Նա շատ գործ ունի, ապրում է Մոսկվայում: Նա քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում ոչ թե երեկ, այլ դեռ 2013 թ.: Սակայն այն ժամանակ իշխանությունները նրա դիմումը գնահատեցին ոչ նշանակալի: Եվ ես այսօր չեմ տեսնում, թե իրավաբանական կամ քաղաքական տեսանկյունից ինչ-որ բան է փոխվել, այնպես որ՝ ինչ-որ բան փոխելն անիմաստ է»,- ասել է նախարարը:

Փոխանցում է tass.ru-ն: