ԵԼ. «Ռոմա»-ն ջախջախեց թուրքական ակումբին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռոմա»-ն «Ստադիո Օլիմպիկո»-ում ընդունել էր «Իստանբուլ Բաշակշեհիր»-ին: Խաղն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով 4:0 հաշվով:
42-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլ է խփել Կայսարան: 58-րդ րոպեին Ջեկոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: 71-րդ և 90-րդ րոպեին «գայլեր»-ի կազմում վերջնական հաշիվը ձևակերպեցին Ձանյոլոն և Կլյուվերտը:
Հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, չնայած որ պահեստայինների նստարանին էր:
Այսպիսով, «Ռոմա»-ն վաստակած 3 միավորով «Վոլֆսբերգ»-ի հետ միասին գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը:
«Ռոմա» - «Իստանբուլ Բաշակշեհիր»՝ 4:0