20.09.2019 10:29

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի Պոգբային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, հաղորդում է Evening Standart-ը:

Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունն առաջիկա օրերին ավելի բարձր աշխատավարձով 5 տարվա պայմանագիր կառաջարկի Պոգբային: 

Ֆրանսիացի կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 

Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2016 թվականից: