20.09.2019 11:00

«Բարսելոնան» հայտարարել է ռեկորդային եկամուտ ունենալու մասին

«Բարսելոնան» հայտարարել է ռեկորդային եկամուտ ունենալու մասին

2018/19 մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եկամուտը կազմել է շուրջ 1 միլիարդ եվրո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

990 միլիոն եվրո եկամուտից ակումբի ծախսերը կազմել են 973 միլիոն եվրո: Պետությանը հարկեր վճարելուց հետո «Բարսելոնան» ունեցել է 5.5 միլիոն եվրոյի շահույթ:

«Բարսելոնային» ռեկորդային եկամուտ հաջողվել է ստանալ «Կամպ Նոու» ստադիոն աննախադեպ շատ այցելությունների շնորհիվ:

2019/20 մրցաշրջանում «Բարսելոնայի» ղեկավարությունը նպատակ ունի ակումբի եկամուտը հասցնել 1 միլիարդ եվրոյի: