20.09.2019 12:00

Մաքդոնալդսի աշխատակիցն արձագանքել է Ռոնալդուին

Մաքդոնալդսի աշխատակիցն արձագանքել է Ռոնալդուին

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել էր, որ «Սպորտինգ»-ի ֆուտբոլային ակադեմիայում սովորելու տարիներին սնվել է Մաքդոնալդսի անվճար բուրգերներով:

Պորտուգալացու խոսքերին արձագանքել է 3 աշխատակիցներից մեկը. նրա անունը Պաուլա Լեկա է, ամուսնացած է և ունի 2 երեխա:

«Ամեն օր նրանք հայտնվում էին մեր ռեստորանի մոտ, ու եթե բուրգերներ մնացած էին լինում, մենեջերը թույլատրում էր դրանք տալ երեխաներին: Նրանցից մեկը Կրիշտիանու Ռոնալդուն էր:

Մինչև հիմա այդ ժամանակները ժպիտով եմ հիշում. Այդ ամենի մասին պատմել եմ տղայիս, սակայն նա չէր հավատում ինձ, քանի որ չէր կարող պատկերացնել, որ ժամանակին իր մայրը  սնունդ է տրամադրել Ռոնալդուին:

Ամուսինս նույնպես գիտեր. երբեմն ուշ երեկոյան նա գալիս էր, որպեսզի ինձ տուն տանի ու տեսնում էր այդ երեխաններին:

Եթե Կրիշտիանուն ընթրիքի հրավիրի, անպայման կգնամ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան ու ընթրիքի սեղանի շուրջ հիշել այդ օրերի մասին»,- Լեկայի խոսքերը փոխանցում է The Sun-ը: