20.09.2019 12:30

Արթուր Վանեցյան.Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես ՀՖՖ նախագահ

Արթուր Վանեցյան.Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես ՀՖՖ նախագահ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «Հայկական ժամանակ»  օրաթերթին տված հարցազրուցում հերքել է այն տեղեկությունը, ըստ որի՝ նա առաջիկայում կարող է հեռանալ ՀՖՖ-ից:

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ես ընտրվել եմ 4 տարի ժամկետով, ես չեմ հրաժարվելու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և զարգացնելու եմ հայկական ֆուտբոլը, որի վերջին մեկ տարվա հաջողությունները բոլորը տեսել են, և ես խնդրում, հորդորում եմ բոլորին, որպեսզի ֆուտբոլը չմտցնեն նման «քաղաքական» քննարկումների մեջ և թողեն, որ ես զբաղվեմ ֆուտբոլով: Իզուր թող ֆուտբոլային աշխարհը սթրեսի չենթարկեն, որովհետև առաջիկայում ունենք շատ կարևոր խաղեր և մեր բոլոր ֆուտբոլիստները, ֆուտբոլային գործիչները, պետք է լինեն հանգիստ, նեռվերները հանգիստ, կայուն, որպեսզի ունենանք հաղթանակ: Իսկ այդ հաղթանակը ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայինն է, այլ մեր ժողովրդինն է, մեր ընդհանուր պետության համար է:»