20.09.2019 11:10

Աբեն ՄԱԿ-ի ԳԱ-ում կհանդիպի նախագահներ Թրամփի և Ռոուհանիի հետ

Աբեն ՄԱԿ-ի ԳԱ-ում կհանդիպի նախագահներ Թրամփի և Ռոուհանիի հետ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սեպտեմբերի 23-ից 26-ը կայցելի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ-ի և Իրանի նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Հասան Ռոուհանիի հետ:

Այդ մասին ուրբաթ օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի կառավարության քարտուղարը:

Հուլիսի 12-13-ին Աբեն պաշտոնական այցով եղել է Իրանում: Այցի շրջանակներում նա հանդիպել է նախագահ Ռոուհանիի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ: Ճապոնական կառավարության ղեկավարը բազմիցս նշել է, որ կցանկանար հանդես գալ որպես միջնորդ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսություն սկսելու հարցում:

Փոխանցում է tass.ru-ն: