ԶԼՄ. Թուրքիայում 74 զինվորականների ձերբակալության օրդեր է տրվել

Ստամբուլի դատախազությունը 74 գործող զինվորականների ձերբակալության օրդեր է տվել՝ «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպւթյան» (FETO) դեմ պայքարի շրջանակներում, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:
Այդ մասին այսօր հաղորդել է Haber Turk հեռուստատեսությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուժայիններն արդեն ձեռնամուխ են եղել ձերբակալություններին:
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման փորձ կատարեցին: Դիմակայությունը հիմնականում ծավալվեց Անկարայում և Ստամբուլում, զոհվեց 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, վիրավորվեց ավելի քան 2 հազար մարդ:
Հեղաշրջման նախապատրաստման համար Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենին և նրա հետ կապ ունեցող FETO-ին:
Փոխանցում է tass.ru-ն: