20.09.2019 14:08

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնությունը

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնությունը

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է որպես ռազմական օգնություն՝ Ուկրաինային 250 մլն դոլար հատկացնելու նախագիծը:

Փաստաթղթում ասվում է, որ ռազմական օգնության նպատակով Ուկրաինային գումարի տրամադրումը կշարունակվի հաջորդ ֆինանսական տարում, որը Միացյալ Նահանգներում կսկսվի հոկտեմբերի 1-ին: Եթե օրենսդիրները չերակարացնեն միջոցների տրամադրումը Կիևին՝ որպես ռազմական օգնություն, ապա նախագիծը կարող է ավարտվել սեպտեմբերի 30-ին: Ներկայացուցիչների պալատը վերահսկող դեմոկրատները մտավախություն ունեին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերանայել կամ կրճատել այդ ծախսերը:

Սպասվում է, որ հանրապետականների կողմից վերահսկվող Սենատը այս օրինագիծը կքննարկի հաջորդ շաբաթ: Երկու կուսակցությունների միջև տարաձայնությունները ֆինանսավորման հարցերում կարող են դանդաղեցնել որոշման կայացման ընթացքը, սակայն փորձագետները հակված են կարծելու, որ սենատորները, այնուամենայնիվ, կընդունեն փաստաթուղթը, և այն կհայտնվի Թրամփի սեղանին:

Փոխանցում է tass.ru-ն: