20.09.2019 14:18

Վենեսուելայում հրապարակել են Գուայդոյին մերկացնող նոր լուսանկարներ

Վենեսուելայում հրապարակել են Գուայդոյին մերկացնող նոր լուսանկարներ

Վենեսուելայի գլխավոր դատախազությունը հանրությանն է ներկայացրել ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյի և Կոլումբիայում թմրավաճառքով զբաղվող «Ռաստրոխոս» բանդայի անդամների նոր լուսանկարներ:

Այդ մասին  պետական հեռուստատեսության եթերում  տեղեկացրել է գերատեչության ղեկավար Թարեք Վիլյամ Սաաբը:

«Լուսանկարում երևացող մարդը կոլումբիայի քաղաքացի է՝ Մենոր մականունով: Թմրավաճառների «Ռաստրոխոս» ռազմականացված խմբակցության անդամները նրան փնտրում էին, որ սպանեն, բայց չգտան ու սպանեցին նրա ծնողներին ու հարազատներին: Հետաքննության վարկածով՝ սպանությունները կատարվել են, որպեսզի նրան ստիպեն լռել Գուայդոյի կապերի մասին «Ռաստրոխոսի» հետ»,- նշել է Սաաբը:

Գերատեսչությունը Գուայդոյի և կոլումբիական «Ռաստրոխոս» բանդայի միջև կապերի կասկածանքով հետաքննությունն սկսել է մեկ շաբաթ առաջ: Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ իսպանական El Pais թերթը, հրապարակել են Գուայդոյի լուսանկարը «Ռաստրոխոսի» անդամների հետ:

Փոխանցում է tass.ru-ն: