Իսրայելի վարչապետ են ուզում դառնալ թե՛ Նեթանյահուն և թե՛ Գանցը

Բինիամին Նեթանյահուն, որ դեռ զբաղեցնում է Իսրայելի վարչապետի պաշտոնը, ընտրություններում հաղթած «Կախոլ-Լավան» կուսակցության առաջնորդ Բեննի Գանցին կոչ է արել բանակցություններ սկսել ազգային միասնության կառավարություն ձևավորելու վերաբերյալ:
Գանցը համաձայնել է նման կառավարություն ստեղծելու գաղափարին, սակայն ընդգծել է, որ այդ կառավարությունը ղեկավարելու է ինքը:
Գանցի կուսակցությունում շեշտել են, որ Նեթանյահուի գլխավորությամբ ոչ մի կառավարության չեն մասնակցի, լրագրողներին տեղեկացրել է կուսակցության առաջատար անդամներից մեկը՝ Մոշե Յաալոնը:
Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների նախնական հաշվարկի համաձայն՝ Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունն ստանում է 120 մանդատից ընդամենը 31-ը, իսկ Գանցի «Կախոլ-Լավան» կուսակցությունը՝ 33-ը:
Փոխանցում է BBC-ն: