20.09.2019 15:43

Փորձագետ. Իսրայելում մեծացել են անհայտ պատճառներով զբոսաշրջիկներին չընդունելու դեպքերը

Փորձագետ. Իսրայելում մեծացել են անհայտ պատճառներով զբոսաշրջիկներին չընդունելու դեպքերը

Զբոսաշրջիկներին  վախեցնում են Իսրայել ժամանելիս խստագույն սահմանային  ստուգումները և արտաքսելու դեպքերի աճը, ինչն արգելակում է զբոսաշրջային հոսքն այդ երկիր, «Интерфакс»-ին տեղեկացրել է «Զբոսաշրջության ռուսաստանյան միության» մամուլի քաևտուղարը:

Նրա խոսքով՝ զբոսաշրջության շուկայում այնպիսի կարծրատիպ է ձևավորվում, որ յուրաքնաչյուր չվերթի գրեթե 10 %-ը ետ է ուղարկվում: «Եվ ամենաանհասկանալին այն է, որ ոչ ոք չի պարզաբանում, թե ինչի հիման վրա են արտաքսում զբոսաշրջիկներին: Մինչդեռ զբոսաշրջության ֆիրմաներին այդ տեղեկություններն անհրաժեշտ են, որպեսզի «խնդիրներ ունեցող» կլիենտները նախազգուշացվեն նախապես»,- ասել է մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ներգաղթի ծառայության աշխատակիցները 2018 թ. արգելել են գրեթե 19 հազար արտասահմանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր, ինչը տասն անգամ ավելի է, քան 2011 թ.: Ամենից հաճախ ճանապարհորդներին կասկածել են ներգաղթելու կամ անլեգալ աշխատելու ցանկություն ունենալու մեջ:

Փոխանցում է Interfax-ը: