20.09.2019 16:32

Կոլումբիան Մադուրոյի և ապստամբների կապերի վերաբերյալ ապացույցներ կներկայացնի

Կոլումբիան Մադուրոյի և ապստամբների կապերի վերաբերյալ ապացույցներ կներկայացնի

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 74-րդ նստաշրջանում կոլումբիական պատվիրակությունը, նախագահ Իվան Դուկեի գլխավորությամբ, ապացույցներ կներկայացնի ապստամբական խմբավորումների հետ Վենեսուելայի  ղեկավար Նիկոլաս Մադուրոյի վարչակազմի կապերի վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել է Կոլումբիայի ԱԳ նախարար Կառլոս Օլմես Տրուխիլյոն EFE գործակալությանը տված հարցազրույցում:

Օգոստոսի վերջին YouTube-ում մի տեսանյութ էր տեղադրվել՝ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ձախ-արմատական խմբավորման առաջնորդներից մեկի՝ Լուսիանո Մարինա Արանգոյի ելույթով (որն ավելի հայտնի է Իվան Մարկես անվամբ), որում նա  հայտարարում է նախկին ապստամբների մի մասին զինված պայքարի վերադարձնելու ծրագրերը: Տեսագրության մեջ երևում է, որ Մարկեսին շրջապատում են կամուֆլյաժով ու զինված մի քանի տասնյակ տղամարդ ու  կին: Մարկեսն իր խոսքում հաստատում է, որ տեսագրությունը կատարվել է Կոլումբիայում:

Բոգոտայում, իր հերթին, պնդում են, որ տեսագրությունը կատարվել է Վենեսուելայում, իսկ այդ երկրի իշխանություններն աջակցում են ապստամբներին: Կարակասը հերքում է այդ մեղադրանքները:

Փոխանցում է tass.ru-ն: