20.09.2019 17:08

Ուլոյան. Մարտի 1-ի զոհերի հարազատները երբեք ֆինանսական աջակցության պահանջ չեն բարձրացրել

Ուլոյան. Մարտի 1-ի զոհերի հարազատները երբեք ֆինանսական աջակցության պահանջ չեն բարձրացրել

Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանը գրում է.

«Հայտնի ողորմելի շրջանակները 2 օր, նույնիսկ գովազդներով, «բարոյախրատական» ձևով վնգստում էին, թե Մարտի 1-ի զոհերի հարազատները ծախել են զոհերի արյունը: Ու հիմա նույն էդ ողորմելիները, իրենց քարոզչամեքենաներով հանդերձ, ոգևորությամբ տարածում են զոհված զինծառայողների հարազատների կողմից այսօր Կառավարության շենքի մոտ իրականացված ցույցը: Իսկ ցուցարարները, ինչպես հայտնի ա, Կառավարությունից ֆինանսական օգնության պահանջ էին դնում:

Եթե վերադառնանք ողորմելիների «բարոյախրատական» վնգստոցներին, ապա նրանք ոչ միայն չպիտի ոգևորությամբ անդրադառնային այսօրվա ցույցին, այլև մի բան էլ այսօրվա՛ ցուցարարներին պիտի «բարոյախրատական» դասեր տային: Սրանց անբարոյականության կատարելությունը ընդգծվում ա նաև նրանում, որ ի տարբերություն ներկայիս ցուցարարների (թեկուզ և արդար պահանջի), Մարտի 1-ի զոհերի հարազատները երբեք ֆինանսական աջակցության պահանջ չեն բարձրացրել, առավել ևս` նմանաբովանդակ ցույցեր չեն արել: Նույնիսկ, երբ նախկին ռեժիմի օրոք նման հարց էր բարձրացվում, Մարտի 1-ի զոհերի հարազատները առաջնային պահանջ էին դնում գործի բացահայտումը և մերժում էին, առանց գործի բացահայտման, ֆինանսական օգնություն ստանալու «լուրերը»:

Եթե Մարտի 1-ի զոհերի հարազատների համար Կառավարությունից ֆինանսական աջակցություն ստանալը առաջնային խնդիր լիներ, ապա, վստահաբար, այդ խնդիրը դեռ տարիներ առաջ Սերժն ու ՀՀԿ-ն լուծած կլինեին:

30 էլ չէ, 100 մլն կհատկացնեին»: