20.09.2019 17:11

Դատարանը նորից մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատարանը նորից մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվել է սահմանադրական կարգը տապալվելու մեջ մեղադրվող հնգյակի գործը:

Դատավոր Դանիբեկյանը մերժել է գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Քոչարյանի պաշտպանները նոր միջնորդություն էին ներկայացրել՝ փոխել իրենց պաշտպանյալի խափանման միջոցը գրավի դիմաց:

Հիշեցնենք նաեւ, որ նախորդ դատական նիստին Դանիբեկյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորությունը՝ հաշվի առնելով ՍԴ վերջին որոշումը: