20.09.2019 17:33

Վրաստանը Ռուսաստանին է հանձնել ԻՊ-ի ենթադրյալ հավաքագրողին

Վրաստանը Ռուսաստանին է հանձնել ԻՊ-ի ենթադրյալ հավաքագրողին

Ռուսաստանում ահաբեկության մեջ կասկածվող Ռամզան Ախիադովը Վրաստանից արտահանձնվել է Ռուսաստանին, տեղեկացրել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

Նրա տեղեկատվության համաձայն՝ Ախիադովը ՌԴ-ում մեղադրվում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման համար մարդկանց հավաքագրելու, ինչպես նաև 2013-2015 թթ. ԻՊ-ի կողմում ռազմական գործողություններին մասնակցելու մեջ:

Նախարարը տեղեկացրել է, որ Ախիադովը Վրաստան է մուտք գործել Թուրքիայի  տարածքից, որտեղ նույնպես զբաղվել է ահաբեկչական գործունեությամբ:

Արդարադատության նախարարության ղեկավարի խոսքով՝ վրացական կողմը ՌԴ-ից գրավոր երաշխիքներ է ստացել, որ Ախիադովը կտտանքների չի ենթարկվի, նրա իրավունքները չեն ոտնահարվի:

Ցուլուկանին ընդգծել է, որ արտահանձնումն իրականացվել է միջազգային չափորոշիչների համաձայն:

Փոխանցում է newsru.com-ը: