21.09.2019 10:30

Զիդանի և Պերեսի հարաբերություններն ավելի են սրվել

Զիդանի և Պերեսի հարաբերություններն ավելի են սրվել

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքից, հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ին 0:3 հաշվով պարտվելուց հետո Պերեսի և Զիդանի հարաբերություններն ավելի են սրվել: 

ՊՍԺ-ի հետ խաղից հետո Զիդանը 1 օրով հանգիստ է տրամադրել «Ռեալի» խաղացողներին: Այս հանգամանքը ևս զայրացրել է Ֆլորենտինո Պերեսին և ակումբի ղեկավարության այլ անդամներին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ռեալի» ղեկավարությունը Զիդանին պաշտոնանկ անելու դեպքում ֆրանսիացի մարզիչին պետք է վճարի 80 միլիոն եվրո: