21.09.2019 12:00

Բռնցքմարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր

Բռնցքմարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր:

Կիսաեզրափակիչում Եվրոպական խաղերի չեմպիոնը 1:4 հաշվով պարտվեց ամերիկացի Քեյշոոու Դեւիսին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցեց 8 բռնցքամարտիկով: