21.09.2019 13:00

Մատա. Սուլշերը կրկնօրինակում է Ֆերգյուսոնին

Մատա. Սուլշերը կրկնօրինակում է Ֆերգյուսոնին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը փորձում է ընդօրինակել մեծն սըր Ալեքս Ֆերգյուսոնի փիլիսոփայությունը:

Սուլշերը, ով անմիջական մասնակցություն ուներ «Յունայթեդի» հայտնի տրեբլ ձևակերպելու գործում՝ 1999-ին որպես խաղացող, այժմ բարդ խնդրի առջև է, թե ինչպես պետք է վերակառուցի «Կարմիր սատանաներին»:

Այս ամբողջ գործընթացում, ըստ Մատայի, Օլե Գունարը փորձում է օգտագործել այն փորձը, որը նրան փոխանցել է Ֆերգյուսոնը.

-Օլեի փիլիսոփայությունը հիմնված է այստեղ որպես խաղացող ստացած իր փորձի վրա: Նա խաղացել է սըր Ալեքս Ֆերգյուսոնի՝ պատմության մեջ թերևս  ամենամեծ մարզիչի ղեկավարությա ներքո: Ֆերգյուսոնն այն մարզիչն էր, ով ընթանում էր ժամանակի միջով և շարունակում էր տիտղոսներ նվաճել`չնայած կազմի անընդհատ փոփոխություններին:

Կարծում եմ, որ Օլեն փորձում է հասնել դրան: Նա փորձում է «Յունայթեդը» վերածել նախկինում եղած թիմին՝ հարձակվողական, որը միշտ էլ ձգտում է գոլ խփել: Այն թիմին, ով ի զորրւ է տիտղոս նվաճել: Հուսով եմ՝ այդպես կլինի, – ասել է Մատան ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: