21.09.2019 13:44

Մուստաֆի. Չեմ պատրաստվում պատերազմել ակումբի հետ

Մուստաֆի. Չեմ պատրաստվում պատերազմել ակումբի հետ

«Արսենալի» պաշտպան Շկոդրան Մուստաֆին չի պատրաստվում «վրեժ լուծել» ակումբից այն այն բանի համար, որ ակումբը ցանկանում էր ազատվել նրանից անցյալ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Անցյալ ամիս «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կոպիտ կերպով հայտարարեց, որ Մուստաֆին մրցաշրջանի իր պլաններում չկա, և Շկոդրանը ավելի լավ կլինի հեռանա «Էմիրեյթերից»:

Այնուամենայնիվ, Գերմանիայի հավաքականի խաղացողը մնաց և նախօրեին «Արսենալին» օգնեց 0:3 հաշվով հաղթանակ տոնել «Այնտրախտի» նկատմամբ: Ֆրանկֆուրտում կայացած խաղից հետո Մուստաֆին խոսեց իր կարգավիճակի մասին.

-Ես երբեք չեմ եղել այնպիսի մեկը, որը միանգամից պատերազմում է, հենց իր մոտ ինչ-որ բան այնպես չի ընթանում: Ես միշտ ասել եմ, որ երբ տրվի հնարավորություն, ես պատրաստ եմ հաջորդ քայլին: Հայրս, ով նաև իմ գործակալն է, խոսել է ակումբի հետ: Ես «Արսենալում» կմնամ մինչև պայմանագրիս ավարտը՝ այսինքն ևս երկու տարի:
Մարզիչն ասաց, որ ինձ համարում է թիմի մասնիկը և վերաբերվում է ինչպես ցանկացած այլ խաղացողի: Դրա համար ես այսօր խաղացի: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում, – Մուստաֆիի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը: