21.09.2019 20:06

ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն ջախջախեց «Ուոթֆորդ»-ին (տեսանյութ)

ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն ջախջախեց  «Ուոթֆորդ»-ին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն տանը ջախջախեց «Ուոթֆորդ»-ին: Խաղն ավարտվեց «քաղաքայիններ»-ի հաղթանակով 8:0 հաշվով:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան, մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Սիլվան, Կևին դե Բրյույնեն, Ռիյադ Մահրեզը, Նիկոլաս Օտամենդին և Սերխիո Ագուերոն:

Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի սաները վաստակեցին 13 միավոր և բարձրացան երկրորդ հորիզոնական:

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 8:0