22.09.2019 09:00

Լա Լիգա. «Գրանադա» - «Բարսելոնա»՝ 2:0. Նույնիսկ Մեսսին չկարողացավ փրկել պարտությունից (տեսանյութ)

Լա Լիգա. «Գրանադա» - «Բարսելոնա»՝ 2:0. Նույնիսկ Մեսսին չկարողացավ փրկել պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Գրանադա»-ն տանն ընդունել էր գործող չեմպիոն «Բարսելոնա»-ին: Խաղն ավարտվեց տանտերերի անակնկալ հաղթանակով 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացել է Ռամոն Ազիզը: 66-րդ րոպեին 11-մետրանոցից երկրորդ գոլն է խփել Ալվարո Վադիլոն:

Այսպիսով, «Բարսելոնա»-ն իր հաշվին ունեցած 7 միավորով գտնվում է 7-րդ տեղում, «Գրանադա»-ն 10 միավորով «Սևիլիա»-ի ու «Ատլետիկո»-ի հետ կիսում է առաջին հորիզոնականը:

«Գրանադա» - «Բարսելոնա»՝ 2:0