22.09.2019 09:30

Աշխարհի գավաթ․ Արոնյանը ոչ ոքի խաղաց 1/8 եզրափակիչի երկրորդ պարտիայում

Աշխարհի գավաթ․ Արոնյանը ոչ ոքի խաղաց 1/8 եզրափակիչի երկրորդ պարտիայում

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցան 1/8 եզրափակիչի պատասխան պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2758)  երկրորդ պարտիայում սևերով ոչ ոքի խաղաց վիետնամցի Լե Կուանգ Լիեմի (2708) հետ: Գրոսմայստերների միջև առաջին պարտիայում ևս գրանցվել էր ոչ ոքի:

Սեպտեմբերի 22-ին Արոնյանն ու Լե Կուանգ Լիեմը թայ-բրեյքում կշարունակեն պայքարը: