22.09.2019 11:00

Ռոբերտո Կառլոս. Շուտով Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Ռոբերտո Կառլոս. Շուտով Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը խոսել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի մասին:

«Ցանկացած ֆուտբոլիստ ուրախ կլինի, եթե առաջարկ ստանա «Ռեալից», սակայն Նեյմարի դեպքում ամեն ինչ այլ է: Ուրախ եմ, որ նա որոշեց մնալ ՊՍԺ-ում և վստահ եմ, որ շուտով նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

Կարծում եմ՝ հիմա աշխարհի լավագույն 4 ֆուտբոլիստներն են Մեսին, Ռոնալդուն, Նեյմարը և Մբապեն»,- Կառլոսը խոսքը փոխանցում է Gol-ը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 1 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: