22.09.2019 13:00

Վենգերը կարող է վերադառնալ «Մոնակո»

Վենգերը կարող է վերադառնալ «Մոնակո»

«Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմն առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե մոտ ժամանակներս թիմի խաղը չկարգավորվի, ապա պորտուգալացի մասնագետը հրաժեշտ կտա ֆրանսիական ակումբին:

Որպես Ժարդիմին փոխարինող «Մոնակո»-ն դիտարկում է փորձառու մասնագետ Արսեն Վենգերին, ով դեռևս աշխատանք չունի:

Ֆրանսիացի մասնագետն իր հերթին առաջարկ ունի ՖԻՖԱ-ից, սակայն դեռ չի շտապում ընդունել այն, քանի որ ցանկություն ունի կրկին վերադառնալ ակումբային ֆուտբոլ: