Լևոն Տեր-Պետրոսյան. «Սա 20 տարի հետո կցուցադրեք»
Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրում է.
«Վազգեն Սարգսյան. «Տա Աստված էն օրը, երբ մենք կարողանանք էս մասին պարզ խոսենք ժողովրդի աչքի առաջ: Չգիտեն: Ժողովուրդը պիտի էս մասին իմանա»:
Լևոն Տեր-Պետրոսյան. «Սա 20 տարի հետո կցուցադրեք»:
Ժամանակի ընթացքում, երբ նմանատիպ տեղեկատվությունն արդեն հասանելի լինի, այդ ժամանակ մի կողմից բոլորը կգիտակցեն, թե տարիներ շարունակ ինչպես է քոչարյանասերժական ռեժիմը պղծել ու արժեզրկել Արցախյան պատերազմը, իսկ մյուս կողմից վերջնականապես բոլորի համար ակնհայտ կդառնա իրենք իրենց որպես «հերոս» թմբկահարողների իրական կերպարները:
Տեսանյութում` Վազգեն Սարգսյանը պատում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացված ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին, որոնք հետագայում նպաստել են Արցախյան պատերազմում գրանցված ռազմական հաջողությունների կերտմանը»: