22.09.2019 21:22

«Արսենալ»-ը կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

«Արսենալ»-ը կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ն «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունել էր «Ասթոն Վիլա»-ին:

Ունայ Էմերիի գլխավորած թիմը 10 հոգով կամային հաղթանակ տարավ: Գոլերի հեղինակ դարձան Նիկոլյա Պեպեն, Կալում Չեմբերսը և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: «Ասթոն Վիլա»-ի կազմից աչքի ընկան Ջոն ՄակԳինը և Ուեսլին:

«Արսենալ»-ը 6-րդ տուրից հետո 11 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Ասթոն Վիլա»-ն՝ 4 միավորով 18-րդն է:

Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Արսենալ» - «Ասթոն Վիլա»՝ 3:2

Պեպե (59', 11մ.), Չեմբերս (81'), Օբամեյանգ (85') - ՄակԳին (20'), Ուեսլի (60')

Հեռացում՝

«Արսենալ» - Մայթլանդ Նիլս (41', երկրորդ դեղին քարտ)