22.09.2019 21:42

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 1:2. Կլոպի շարունակում է hաղթել (տեսանյութ)

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 1:2. Կլոպի շարունակում է hաղթել (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսի»-ն ընդունել էր «Լիվերպուլ»-ին:

«Լիվերպուլ»-ը 2:1 հաշվով հաղթանակ տոնեց: Յուրգեն Կլոպի թիմից գոլերի հեղինակ դարձան Ալեկսանդր-Արնոլդը և Ռոբերտո Ֆիրմինոն: «Չելսի»-ի միակ գոլը խփեց Նգոլո Կանտեն:

«Լիվերպուլ»-ն իր 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում և 18 միավորով վստահ կերպով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Չելսի»-ն 8 միավորով 10-րդ տեղում է:

Պրեմիեր լիգա, 6-րդ տուր

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 1:2

Կանտե (71') - Ալեկսանդր-Արնոլդ (14'), Ֆիրմինո (30')