23.09.2019 09:30

Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալի արժանացավ

Ծանրամարտի ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալի արժանացավ
Թաիլանդում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում ցույց տվեց 168 կգ արդյունք, որը 3-րդն է: Մեր ծանրամարտիկը փոքր բրոնզե մեդալի արժանացավ:

Հրում վարժությունում Կարապետյանը, տապալելով բոլոր 3 մոտեցումները, 0 ստացավ: Նախնական պատվերը 195 կգ էր: