23.09.2019 10:00

Էնդի Մարեյ.Այլևս չեմ կարողանա ցուցադրել իմ լավագույն խաղը

Էնդի Մարեյ.Այլևս չեմ կարողանա ցուցադրել իմ լավագույն խաղը

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը հայտարարել է, որ իր կարիերայի լավագույն դրվագներն անցյալում են և այլևս չի կարողանա մրցակցել ուժեղագույն թենիսիստների հետ:

«Անիմաստ կլինի ակնկալելը, որ ես կսկսեմ ցուցադրել իմ լավագույն տարիների թենիսը: Լավագույն թենիսիստների հետ մրցակցելու համար ես պետք է կարողանամ լավ մարզավիճակ ձեռք բերել:

Թենիսն իմ կյանքում միշտ կարևոր տեղ է գրավել, սակայն եկավ մի պահ, երբ ես հասկացա, որ կյանքում ամենակարևոր բանն առողջությունն է»,- AFP-ի հաղորդմամբ՝ ասել է Մարեյը:

Տեղեկացնենք, որ Էնդի Մարեյը կմասնակցի Չինաստանում տեղի ունենալիք «Մասթերս» մրցաշարին, որը կանցկացվի հոկտեմբերի 5-13-ը: