23.09.2019 10:29

Հայտնի է Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտի օրը

Հայտնի է Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ մենամարտի օրը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը նախնական տվյալներով իր հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 14-ին:

Նուրմագոմեդովի մրցակիցը կլինի ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնը, որը մենամարտի ժամկետի մասին տեղեկությունը հաղորդել է Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Թոնի Ֆերգյուսոնը նաև նշել է, որ ամեն ինչ անելու է Խաբիբից չեմպիոնի տիտղոսը խլելու համար: