23.09.2019 11:30

Գարի Նեւիլ․ «Մանչեսթեր Յունայթեդը» եւս 1 միլիարդ եվրո պետք է ծախսի

Գարի Նեւիլ․ «Մանչեսթեր Յունայթեդը» եւս 1 միլիարդ եվրո պետք է ծախսի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող, բրիտանացի հեռուստամեկնաբան Գարի Նեւիլը կարծիք է հայտնել, որ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմն այս կազմով չի կարող պայքարել չեմպիոնության համար։

«Սուլշերին դեռ 3-4 տրանսֆերային պատուհան է պետք, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը հասցնի չեպիոնական մրցավազքի մակարդակի։ Իսկ դրա համար պետք է մի քանի հարյուր միլիոն եվրո։

Անցել են այն օրերը, երբ հնարավոր էր մի խաղացողի վաճառել եւ արագ գտնել համարժեք փոխարինող։ Պետք է հասկանալ, թե ակումբն ինչքան է պատրաստ ծախսել։ Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ է ծախսել եւս 1 միլիարդ եվրո առաջատարների թվում հայտնվելու համար։

Ակումբը 6-7 տարում մոտ 1 միլիարդ եվրո ծախսել է։ Դա շատ քիչ է զիջում «Մանչեսթեր Սիթիի» ծախսերին։

Անհավանական է, բայց այդ ծախսերից հետո թիմը չունի կենտրոնական հարձակվող։ Գրինվուդը, Մարտիալն ու Ռեշֆորդը վնասվածքներ ունեն, եւ հիմա կենտրոնական հարձակվողի դերում Լինգարդն է»,- Նեւիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։