23.09.2019 12:00

«Յուվենտուս»-ը ցանկանում է հրաժարվել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններից

«Յուվենտուս»-ը ցանկանում է հրաժարվել արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններից

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է ամեն գնով հրաժարվել թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններից, հայտնում են իտալական մարզական պարբերականները:

«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին դժգոհ է Դիբալայի աշխատանքից և խնդրել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դիբալան տրանսֆերի հանվի:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դիբալան մասնակցել է 2 հանդիպման:

Ամռանը ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: