23.09.2019 12:34

Լավագույնը երկրորդ հարկում. Բենզեման նոր ցուցանիշ է գրանցել

Լավագույնը երկրորդ հարկում. Բենզեման նոր ցուցանիշ է գրանցել

Լա լիգայի հերթական տուրի՝ «Սևիլիա»-ի դեմ խաղում Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման գլխի հարվածով եզրափակել է Դանի Կարվախալի աջ եզրից կատարած փոխանցումը՝ խփելով հանդիպման միակ գնդակը:

2019 թվականի արդյունքներով, սա ֆրանսիացու՝ գլխով խփած 9-րդ գնդակն էր:

Այս ցուցանիշով 31-ամյա ֆուտբոլիստը զբաղեցնում է առաջին հորիզոնականը եվրոպական թոփ-5 լիգաների բոլոր ֆուտբոլիստների շրջանում:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման 5 հանդիպման է մասնակցել, որոնցում նույնքան գոլ է խփել:

Հիշեցնենք, որ նա «արքայական» ակումբում է 2009 թվականից: