23.09.2019 13:00

«Միլան»-ը կարող է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչին

«Միլան»-ը կարող է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչին

Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Sky Italia-ն:

«Միլան»-ի ղեկավարությունը տեղեկացրել է Ջամպաոլոյին, որ եթե առաջիկա 3 հանդիպումներում թիմի խաղում որևէ դրական փոփոխություն չզգացվի, ապա շվեյցարացի մասնագետը պաշտոնանկ կարվի:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 4 տուրերում «Միլան»-ը 2 պարտություն է կրել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը: