23.09.2019 11:28

Մադուրո. ԱՄՆ-ն ուզում է խափանել Վենեսուելայում խորհրդարանական ընտրությունները

Մադուրո. ԱՄՆ-ն ուզում է խափանել Վենեսուելայում խորհրդարանական ընտրությունները

ԱՄՆ-ը մտադիր է խափանել խորհրդարանական ընտրությունները Վենեսուելայում, որոնք կայանալու են 2020 թ.:

Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «Россия 24» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Անձամբ ես արդեն կարող եմ նախազգուշացնել միջազգային հանրությանը, որ Միացյալ Նահանգների ներկայիս կառավարությունն իր ծայրահեղական քաղաքականությամբ և Վենեսուելայի դեմ ոչ ավանդական պատերազմով արդեն իսկ քննարկում է խորհրդարանական ընտրությունները խափանելու հնարավորությունը»,- ասել է նա՝ պնդելով, որ Վենեսուելան այդ ծրագրերը հաստատող տեղեկություններ ունի:

Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԱՄՆ-ի միջամտության պատճառների մասին՝ Մադուրոն նշել է, թե «նրանք գիտեն, որ չեն կարող հաղթել այդ ընտրություններում, ինչպես և չկարողացան հաղթել 2018 թ. մայիսի 20-ի նախագահական ընտրություններում»:

Փոխանցում է tass.ru-ն: