23.09.2019 15:02

Ռոուհանի. Նոր պատժամիջոցներն Իրանի դեմ ցուցադրում են Վաշինգտոնի լիակատար հուսահատությունը

Ռոուհանի. Նոր պատժամիջոցներն Իրանի դեմ ցուցադրում են Վաշինգտոնի լիակատար հուսահատությունը

Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները ցուցադրում են ԱՄՆ ներկայիս ղեկավարության լիակատար հուսահատությունը, ՄԱԿ-ի ԳԱ-ին մասնակցելու համար Նյու Յորք մեկնելուց առաջ կառավարության նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«ԱՄՆ-ն հայտարարել է պատժամիջոցների մասին, որոնք ավելի վաղ արդեն սահմանել է մեր դեմ: Դա խոսում է Վաշինգտոնի  լիակատար հուսահատության մասին: Ամերիկացիներն իրենք դրանից առաջ հայտարարում էին, որ Իրանում այլևս ոչ մի ոլորտ չի մնացել, որը պատժամիջոցների ենթարկված չլինի»,- Ռոուհանիի խոսքն է մեջբերում Իրանի նախագահի կայքը:

Ռոուհանին հավելել է, որ «այս տարի իրանական պատվիրակությունը մեկնում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ ԱՄՆ-ի կողմից ամենաբիրտ ճնշման պայմաններում»:

Փոխանցում է tass.ru-ն: