23.09.2019 15:12

Լևոն Տեր-Պետրոսյանի անգլերեն գրքի երկրորդ հրատարակությունը

Լևոն Տեր-Պետրոսյանի անգլերեն գրքի երկրորդ հրատարակությունը

Ամերիկյան Palgrave Macmillan (Փալգրեյվ Մաքմիլան) հեղինակավոր հրատարակչության կողմից լույս է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանի ապագան, հարաբերությունները Թուրքիայի հետ և ղարաբաղյան հակամարտությունը» գրքի երկրորդ հրատարակությունը, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանի խմբագրությամբ և ներածական հոդվածով:

Գիրքը հասանելի է Amazon գնումների հարթակում: