23.09.2019 15:46

Բայդենը պահանջել է Թրամփի հայտարարությունների հետաքննություն անցկացնել

Բայդենը պահանջել է Թրամփի հայտարարությունների հետաքննություն անցկացնել

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի 2020 թ. ընտրություններում թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պահանջել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում իր և իր որդու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետաքննություն անցկացնել:

«Դա, ըստ իս՝ իշխանությունը անսահմանորեն չարաշահելու օրինակ է: Հեռախոսով կապվել  օտարերկրյա առաջնորդի հետ, որը օգնություն է ակնկալում Միացյալ Նահանգներից, և նրան հարցնել իմ ու այլ բաների մասին… դա վրովեցուցիչ է»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Այովա նահանգում իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, թե հուլիսին Զելենսկու հետ հեռախոսազրույցում նրա հետ քննարկել է կոռուպցիայի հարցը: «Հիմնականում խոսել ենք կոռուպցիայի մասին, Ուկրաինայում առկա կոռուպցիայի: Հիմնականում՝ այն մասին, որ մենք չենք ուզում, որ մեր մարդիկ, օրինակ՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և նրա որդին, նպաստեն կոռուպցիային Ուկրաինայում: Մենք հրաշալի զրույց ենք ունեցել»,- ասել է Թրամփը:

Ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկացրել են, որ Թրամփը հուլիսի 25-ին հեռախոսազրույցում փորձել է Զելենսկուն համոզել, որ անհրաժեշտ է հետաքննություն սկսել նախկին փոխնախագահի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ:

Ջո Բայդենը ամերիկյան նախագահին կոչ է արել հրապարակել իր և Զելենսկու հեռախոսազրույցի սղագրությունը:

Փոխանցում է Interfax-ը: