23.09.2019 16:15

Թրամփը մտադիր չէ հանդիպելու Իրանի ղեկավարության հետ

Թրամփը մտադիր չէ հանդիպելու Իրանի ղեկավարության հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպելու Իրանի ղեկավարության հետ: Այդ մասին նա հայտարարել է  Հյուսթոն մեկնելուց առաջ՝ Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ հանդիպմանը:

«Բայց դա չի նշանակում, թե դա տեղի չի ունենա,- հավելել է նա:- Ես շատ ճկուն մարդ եմ: Բայց մտադրություն չունեմ: Մենք շատ առաջնորդների հետ ենք հանդիպելու, առնվազն 15 հանդիպումներ ենք նախապատրաստում, բայց դրանց թվում Իրանը չկա»:

ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջան Նյու Յորքում մեկնարկում է այս շաբաթ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները բազմիցս տեղեկացրել են, որ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում կարող է տեղի ունենալ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպումը Թրամփի հետ: Հետագայում իրանական կողմը հայտարարեց, որ նման հանդիպում նախատեսված չէ:

Փոխանցում է newsru.com-ը: